Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞Ւմ են խաբում

Ո՞Ւմ են խաբում
24.06.2014 | 01:04

Չնայած պատկան մարմինները վստահեցնում են, որ պետծառայողների աշխատավարձը բարձրանում է հուլիսի 1-ից, սակայն նրանցից շատերը չգիտեն, թե որքան ու ինչ սանդղակով է լինելու այդ բարձրացումը: Ավելին, ոմանք խիստ թերահավատ են և նույնիսկ համոզված, որ աշխատավարձի «զգալի ավելացում» ասվածը պետծառայողներն ընդհանրապես կարող են «չզգալ»: ՈՒ, այս առումով, նման մտածողներն ամենևին էլ շփոթության մեջ չեն:
Երեկ արդեն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 9%-ով: Ասել է, մանկավարժների գրեթե կեսից ավելին, որպես «ավելացված» աշխատավարձ, ստանալու է 5-7 հազար դրամ: Նրանցից ոմանք մեզ հետ զրույցում նշեցին, որ ինչ ստանալու են, «բաժին» է հասնելու «պարտադիրին»: Այլ խոսքով, պետությունը մի ձեռքով տալիս է, մյուսով՝ վերցնում: «Տակը» մնում են միայն ամպագոռգոռ խոստումներն ու մանր խաբեությունը:
Ի դեպ, մեր զրուցակիցները նաև պնդեցին, որ իրենցից ի սկզբանե պահումներ կատարվել են, ու այս բարձրացման միակ լուսավոր կետն այն է, որ եթե ավելացում չի լինում, գոնե եղած աշխատավարձի չափը կպահպանվի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 580

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ